Հայերեն   English   Русский  

Թրամփը կատակով պարծեցել է իր սանրվածքով


  
դիտումներ: 81

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է իր սանրվածքով՝ նշելով, որ իր մազերը «գուցե ոչ շատ լավն են, բայց հաստատ ավելի լավն են, քան իր հասակակիցներից շատերին»: Գրում է Russian.rt.com-ը:

The Hill պարբերականի փոխանցմամբ` Գրինվիլում ունեցած ելույթի ընթացքում նախագահը շեշտել է, որ պատրաստ է խոսել անգամ անձրևի տակ:

«Ես հպարտորեն կանեի դա: Գոնե դա ցույց կտար, որ իմ մազերն են իսկական են», - կատակել է Թրամփը:

2018թ. փետրվարին Թրամփը Վաշինգթոնում անցկացվող պահպանողականների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ևս կատակել էր իր սանրվածքի մասին:

Հունիսին Մինեսոտայում հանրահավաքի ժամանակ, պետության ղեկավարը կատակել էր միջոցառման մասնակիցներից մեկի սանրվածքի մասին՝ նշելով, որ նա սանրվածքը փոխելու ավելի շատ կարիք ունի, քան նույնիսկ հենց ինքը` նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: