Հայերեն   English   Русский  

Շումախերը կրկին հիվանդանոցում է


  
դիտումներ: 47

La parisien-ի հաղորդմամբ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը:


50-ամյա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլևս անկողնային վիճակում չէ և չի ստանում արհեստական շնչառություն:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: