Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ընդունեց աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծը


  
դիտումներ: 133

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը,

որն առաջարկում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:

Սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում հեղինակը նշել էր, որ մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի:

Աշխատանքի ընդունվելիս որպես խտրականություն ֆիքսելու համար ներկայացվել են մի շարք առաջարկություններ ևս, որոնք ընդունվել և ներառվել են նախագծում: Խտրականությունների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում ֆիքսվել է, որ խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ եւ (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման եւ (կամ) փոփոխման եւ (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը:

Ուրիխանյանը նկատեց՝ հաճախ տարբեր պատճառներով, սակայն ցանկության բացակայության հիմքով պետական և ոչ պետական հատվածներում մարդկանց ազատում են աշխատանքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: