Հայերեն   English   Русский  

Քաղաքապետարանը չի փոխանցել գումարները. «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիա


  
դիտումներ: 44

Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները:

Արդյունքում «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ, թեեւ իրենց խոսքով, «լավ, թե վատ, բայց աշխատել են»: «Սանիթեք»-ի ղեկավարությունը իր աշխատակիցներին նաեւ չի տեղեկացրել իր հետագա քայլերի մասին: Բողոքողների խոսքով, իրենք աշխատել են օգոստոս ամսին, բայց տեղեկացված չեն եղել, որ ընկերությունը փակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: