Հայերեն   English   Русский  

Դյուսելդորֆի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել


  
դիտումներ: 137

Die Welt պարբերականի փոխանցմամբ` Դյուսելդորֆի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ավելի քան 70-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ հրդեհի մասին տեղեկությունը տարածվել է նախօրեին երեկոյան՝ սեպտեմբերի 9-ին:

Միջադեպի արդյունքում տուժել է 72 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում են գտնվում:

Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերով` հրդեհը բռնկվել է հիվանդանոցի երկրորդ հարկում գտնվող պալատներից մեկում: Մահացել է այնտեղ գտնվող 77-ամյա հիվանդը:

Օգոստոսի 7-ին գերմանական Զիգբուրգ քաղաքում հրդեհի հետևանքով առնվազն 40 մարդ էր վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: