Հայերեն   English   Русский  

ՏԻՄ ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին. Վլադիմիր Վարդանյան


  
դիտումներ: 215

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպված էին հավուր պատշաճի և համապատասխանում էին նման ընտրություններին ներկայացվող միջազգային չափորոշիչներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ առկա էին որոշ տեխնիկական հարցեր: Մի շարք խնդիրներ էլ կապված են եղել օրենսդրական կանոնակարգումների հետ, որոնք հնարավոր է լուծել տեսանելի ապագայում:

«Ընդհանուր առմամբ, այն, ինչ մենք տեսանք թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջկենտրոններում և թե՛ առանձին համայնքներում բավականաչափ ոգևորիչ էր: Չափազանց կարևոր է, որ Արցախի բնակչությունը գիտակցում է այն քաղաքացիական պարտավորությունը, որը փոխկապակցված է ընտրությունների հետ, և այդ ընտրությունները այն ժողովրդավարական հենքն են, որն ընկած է հայոց պետականության հիմքում: Արցախում տեղական ինքնակառավարման ավանդույթները ավելի խորքային են, քանի Հայաստանի տարածքում՝ հաշվի առնելով այն դրական փորձը, որը եղել է Արցախի բնակչության ներքին կյանքի կազմակերպման առումով: Սա ստեղծում է մեծ ժողովրդավարական կապիտալ հետագա գործընթացները կազմակերպելու համար»,- նշել է Վ. Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: