Հայերեն   English   Русский  

«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ քրգործը կասեցվել է


  
դիտումներ: 130

«Հրազդան» ՔԿՀ-ում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ «Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել:

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

Ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործից անջատվել եւ ըստ մեղադրանքի Դ․ Խ․-ի եւ Ա․ Գ-ի քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Դ․ Խ․-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Հենց նրա միջնորդությամբ 2018թ․ օգոստոսի 14-ին Դ․ Խ․-ը 2,000,000 ՀՀ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։

2018թ․ դեկտեմբերի 4-ին Ա․ Չատինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ծառայողների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով հարուցված քրեական գործը, արդյոք գործով ներգրավված կասկածյալներ ու մեղադրյալներ կան և ովքեր են նրանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: