Հայերեն   English   Русский  

Պեսկովը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 188

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը օդանավակայանում չի դիմավորել Ուկրաինայում պահվող անձանց փոխանակման շրջանակներում ազատ արձակվածներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Նրանք պահվող անձինք էին, և, ընդհանուր առմամբ, դա պետության ղեկավարի պարտավորությունը չէ: Պետության ղեկավարը ճանապարհի իր մասն անցել է, որպեսզի այդ փոխանակումը տեղի ունենա, և դա է գլխավորը, այլ ոչ թե օդանավակայան ժամանելը կամ չժամանելը», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու նախագահը օդանավակայանում ներկա չի գտնվել փոխանակման ցուցակից անձանց դիմավորման արարողությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ուկրաինայում և Ռուսաստանում պահվող անձանց փոխանակում տեղի ունեցավ:

ՆԱՏՕ-ում դրական են գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխանակման այդ նախաձեռնությունը` անվանելով դա ճիշտ ուղղությամբ քայլ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդ քայլը հույս առաջացնող նշան էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: