Հայերեն   English   Русский  

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը կողմ է Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության համագործակցությանը


  
դիտումներ: 182

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Սասնա ծռեր խմբի ներկայացուցիչների համագործակցությունը:

««Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ և հույս հայտնում, որ նման հանդիպումները կշարունակվեն և կվերածվեն համագործակցության՝ հանուն Հայաստանի զարգացման և պետականության ամրապնդման:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը իր մեջ համախմբում է հայրենիքի նվիրյալների, ովքեր հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անձնազոհությամբ և սկզբունքայնությամբ, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ առանձնահատուկ նվիրվածությամբ: Հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համագործակցության եզրեր կգտնի «Սասնա Ծռեր» կուսակցության հետ: Նման համագործակցությունը նոր շունչ և եռանդ կհաղորդի երկրում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին, կխթանի արդարադատության հաստատմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը:

Հայրենիքում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական հսկայական առաջընթացը վայելում է սփյուռքահայության լիակատար օժանդակությունը: Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքը կտրականապես դեմ են նախկին ռեժիմի փորձերին՝ խուսափել արդարադատությունից և ինչ որ կերպ վերադարձնել հին կարգերը:

«ՀայկականՎերածնունդը» ողջ սփյուռքի հետ միասնականորեն մերժում է ժողովրդավարությունից նահանջելու ցանկացած փորձ և պատրաստակամ է օժանդակել և համագործակցել ՀՀ իշխանությունների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ջանք չեն խնայում ապահովել Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը»,-ասված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: