Հայերեն   English   Русский  

380 թափուր աշխատատեղ՝ 13 հազարից ավելի գործազուրկ ունեցող քաղաքում


  
դիտումներ: 409

Սեպտեմբերի 10-ին Գյումրիում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ:

Մասնակցելու է 36 գործատու, իսկ առաջարկվող աշխատատեղերի քանակը 380-ն է, որոնց մեծ մասը սպասարկման ոլորտում է՝ 100-ից ավելի թափուր աշխատատեղ խոհարարի, մատուցողի, մաքրուհիների: 60 աշխատատեղ արտադրության ոլորտում է, հիմնականում կարող-վարպետների, նաև բժշկական ու ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկ կա:

- Տոնավաճառի նպատակը միևնույն տարածքում արդյունավետ հանդիպումն է աշխատանք փնտրողի և գործատուի: Միևնույն ժամանակ ինչպես գործատուն է հնարավորություն ստանում հանդիպելու պոտենցյալ աշխատողների հետ, այնպես էլ աշխատանք փնտրողները կկարողանան ավելի շատ գործատուների հանդիպել և հնարավորություն ունեն անմիջական զրույցի միջոցով հանդիպումները կազմակերպել, - ասում է զբաղվածության Գյումրու կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Մարզում 12-րդ անգամ անցկացվող տոնավաճառն այս անգամ նորամուծություն ունի. տոնավաճառն ուղեկցվելու է պլանային քննարկումներով, որոնք ունենալու են երիտասարդների մրցունակության բարձրացման ուղվածություն, լինելու է նաև մասնագիտական զրույց-քննարկում՝ կոնկրետ մասնագիտություններով:

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները արդյունավետության բարձր տոկոս են ակնկալում՝թե մասնակցության առումով, թե աշխատանքի տեղավոման:

Օգոստոսի 1-ի դրությամբ մարզում պաշտոնապես գրանցվել է 15.700 աշխատանք փնտրող, որից 13670-ը միայն Գյումրի քաղաքում: Ինչպես ամեն տարի, գործազրկության բարձր մակարդակով Շիրակի մարզը առաջատար դիրքում է, Գյումրիում պաշտոնական տվյալներով հաշվառված է 10300 գործազուրկ, կեսից ավելին՝ կանայք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: