Հայերեն   English   Русский  

​ՇՄԱԳիստրոսական թեզեր


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 66

Վարչապետի լայվը դիտելը շատ տխուր էր։ Իր «կալիբրից» ու կարողություններից ծանր խնդրի թնջուկում խճճված մարդու տպավորություն թողեց։

Ես չեմ անդրադառնա բուն խնդրին - մեկ ամիս առաջ ասածս ուժի մեջ է (https://www.facebook.com/1358020911/posts/10219828836615516?sfns=mo)։ Միայն մի նկատառում կանեմ Վարչապետի այն պնդման վերաբերյալ, որ «նոր ՇՄԱԳ չենք կարող պահանջել, քանի որ օրենքով նման լիազորություն չունենք»։

Կարծում եմ՝ Փաշինյանն այստեղ անկեղծ չէ։ Ինչու։ Նախ, եկեք հիմք ընդունենք Վարչապետի խոսքը, որ իրոք նման լիազորություն չունեն։ Է չունեք՝ սահմանեք։ Ազգային ժողովում մեծամասնություն հո՞ ունեք։ Երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների տեսանկյունից շատ ավելի զգայուն հարցի՝ Սահմանադրական դատարանի հարցին՝ ինչ «անճոռնի» նախագիծ ասես չեք մոգոնում՝ «անցանկալի» դատավորներից ձերբազատվու համար։ Բա ՇՄԱԳ-ի հարցում էլ հանձնարարեք, որ համապատասխան նախագիծ կազմեն։

ՀԳ. Վկայակոչածս «անճոռնի» նախագիծը հանրային քննարկման արդյունքում մի քիչ «ճոռնիացրել» եք։ Օրինակ՝ հանել եք քրեական հետապնդում հարուցելու դեպքում օրենքի ուժով ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման դրույթը։ Պարտքս եմ համարում ողջունել դա՝ միաժամանակ պնդելով, որ նախագիծը շարունակում է մնալ անընդունելի՝ կոռուպցիոն մեխանիզմ պարունակելու պատճառով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: