Հայերեն   English   Русский  

Աբխազիայի նախագահ Խաջիմբան հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին


  
դիտումներ: 66

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ձեր շնորհիվ հաղթեցինք, շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց աջակցության համար», - հայտարարել է Խաջիմբան Սուխումիում իր շտաբի դիմաց հավաքված կողմնակիցներին:

Ավելի վաղ Խաջիմբայի շտաբը հայտարարել էր ընտրություններում նրա ղեկավարության մասին:

Իր հերթին ընդդիմադիր «Ամցախար» կուսակցության առաջնորդ Ալհաս Կվիցինիան հայտարարել է, որ չի ճանաչում Խաջիմբայի հաղթանակը և ձայների իր հաշվարկն է անցկացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: