Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում թայֆունի պատճառով 900 հազար տուն է էներգազրկվել


  
դիտումներ: 86

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ֆաքսայ» թայֆունի հետևանքով Ճապոնիայի առնվազն տասը շրջանների բնակիչներ են տուժել, իսկ 900 հազար տուն` էներգազրկվել: Գրում է Russian.rt.com-ը:

900 հազար տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել` գլխավորապես Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրան:

Նշվում է, որ այժմ թայֆունը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայում և շարժվում է դեպի հյուսիս-արևելք` Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ: Քամու ուժգնությունը մոտ 40 մ / վ է կազմում, երբեմն հասնում է նաև 60 մ / վ-ի:

Օգոստոսի 15-ին առնվազն 49 մարդ տուժել էր Ճապոնիայում 13 պրեֆեկտուրաներում ՝ մոլեգնած «Քրոս» թայֆունի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: