ԻՄ ԶՈՐՅԱՆԸ
/Հոբելյանական դիմանկարի փորձ/
ստանում են նոր գույներ և խորհուրդներ, ու հետզհետե ավելի ու ավելի ես զարմանում, որ քեզ՝ արդեն 60 անց մարդուդ շարունակում է թվալ թե հեղինակը քեզնից շատ երկար է ապրել, ու վաղուց է տոնելիր 100 ամյակը: Վերջերս հենց այս վերջին զգացողությունն ունեցա, երբ տարբեր առիթներով վերստին ընթերցեցի Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը», «Հեղկոմի նախագահը», «Իմ Թումանյանը» ստեղծագործությունները:
Շատ քիչ բան գիտեյի սկզբնական շրջանում Ստ. Զորյանի գրած չափածո գործերի մասին, բայց այդ քիչն անգամ իմ մտապատկերում պահպանում է նրա բանաստեղծական դիմանկարը՝ կրկին բարի, կրկին իմաստուն, կրկին լավատես ու բարի խորհրդատու:
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ ԽՍՀՄ գրողների միության անդամ /1934թ./, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս /1965թ/, հայ կինոյի գրական կոսուլտատն, գրողների միության վարչության քարտուղար, պետական հրատարակչության գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ գերագույն սովետի երեք գումարումների և մեկ անգամ էլ ՀՍՍՀ գերագույն սովետի դեպուտատ: Ժամանակի բարձրագույն պարգևները /Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններ/ վաստակած Ստ. Զորյանը /Ստեփան Եղիայի Առաքելյան/ թարգմանվել է ոչ ավել ոչ պակաս 22 լեզուներով, այդ թվում անգամ մեր հարևան ադրբեջանցիներին իրենց լեզվով ներկայացրել հայոց անկոտրում կամքը ու հաղթական ոգին, հայի դիմացկունությունը ու հավերժությունը:Ինքն էլ է կատարել հրաշալի թարգմանություններ, որոնց թիվը մոտ է յոթ տասնյակի եզրափակմանը: Բավական է հիշել, որ հենց նա է թարգմանել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությու» ստվարածավալ ստեղծագործությունը, որը չորս հատորներով երկու անգամ հրատարակվել է հայերենով՝ 1935-40թթ., 4200, իսկ 1975-76թթ. 50.000 մեր օրերի համար ֆանտաստիկ տպաքանակով:1980թ-ին սահմանվել է Ստ. Զորյանի անվան գրական մրցանակ թարգմանությունների համար:
Ահա այսպիսին է իմ Զորյանը՝ դիմակայող, իմաստուն ու անկախ իրավիճակներից միշտ հավատով ու պայծառ: Նա իր ապրած կյանքի օրինակով, իր գրքերով, ինձ սովորեցրել է զգալ ու գնահատել պահը տվյալ ժամանակի չափանիշներով, տեսնել երևույթներիխորքնուհեռուն:
Զորյանի մասին իմ պատկերացումները ամբողջանում են նրա ժամանակակից շատերի, մասնավորապես իմ երջանկահիշատակ բարեկամ, ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանի, ով եղել է Զորյանի կրտսեր որդու՝ Կարեն Զորյանի կուրսընկերըումտերիմ է եղել նաև նրա ավագ որդուն՝ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Լևոն Զորյանին: Նա հաճախ է այցելել Զորյաննների ընտանիք և կարողացել է նաև ինձ հասցնել կյանքի Զորյանական բանաձը.
«Սիրել մերձավորին, սիրել ժողովրդին, սիրել արթուն և օգտակար սիրով, չտրվել ամբոխավարությանը, ապավինել ճշմարտությանը ու գեղեցիկին»:
Զորյանը սովորեցնում է Մարդ լինել, նվիրյալ Հայ լինել:Ամեն անգամ, երբ Վանաձորում Զորյանի տուն թանգարանում նայում եմ մեծն Սարյանի վրձնած նրա դիմանկարին, ժապավենի նման աչքիս առաջ սահում են «Հայֆիլմ»-ի նկարահանած «Խնձորի այգին», «Ջրհորիմոտ» կինոնկարների կադրերը, էկրանի ստորին մասում էլ վազող տողով ինձ է հասնում սիրված բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի 1996թ. ասված խոսքը՝«Սիրել եմ Զորյանի պատկերած աշխարհը և պատկերավորած մարդկանց: Ես մշտապես հիացմունք և ակնածանք եմ տածել նրա ստեղծագործության նկատմամբ: Զրոյանը ինձ համար եղել է ոչ միայն արվեստագետ, այլև հոգեհարազատ գրող-զրուցակից: Իմ բոլոր հանդիպուիմներից, զրույցներից ինձ համար պարզ ու ճանաչելի դարձավ մի սքանչելի մարդ»:
Գնահատենք Ստ.Զորյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Ջուլիետա Եղյանի ջանքերը, որի արդյունքում Ստ. Զորյանի դիմնակարը Մոսկվայի գրականության ինստիտուտից հասել է Վանաձոր: Անշուշտ հարգանքի ու հիշատակման աժանի են նրան հաջորդած տնօրենները, թանգարանի մյուս աշխատակիցները:Նրանց ջանքերի գնով սերունդների համար բաց են պահվում Ստ. Զորյանի տան հյուրընկալ դռները ու ամեն աշնան՝գրողի ծննդյան օրը, համամարդկային խնձորաթափի հրավիրում բարի կամքի տերերին: Կրկնակի ուրախ եմ և հպարտ, որ այդ վեհ առաքելությունը 2006թ.-ից պատվով ու պատասխանատվությամբ կատարում է իմ լավ բարեկամ Լենա Անթառանյանը: Թող«Վերջինժպի»-ը դաջված մնա նրա գրքի շապիկին, իսկինքըմիշտ ժպտա ուժպիտով ընդունի Ստ. Զորյանի հյուրերին՝ Իմ Զորյանի, մեր Զորյանի, համամարդկային Զորյանի հյուրերին: Իմ Զորյանի հավերժումի ծառի արմատը 19-րդ դարում է /1889թ., Ղարաքիլիսա-Կիրավական-Վանաձոր/ երկրային ջանքերը ու ստեղխագործությունները 20-րդ դարում են, իսկ հավերժումի թռիչքը Երևանի քաղաքային պանթեոնից /1967թ./ դեպի դարերի հայոց հավերժություն:
Շնորհավոր 130-ամյա հոբելյանդ, իմ Զորյան...
Վաղարշակ Ղորխմազյան