Հայերեն   English   Русский  

Ոչ տարածքային ընտրական, և ոչ էլ կենտրոնական ընտրական հանձանժողովներում այս պահի դրությամբ գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել. պատասխանատու


  
դիտումներ: 162

ԱՀ 228 համայնքներում ՏԻմ ընտրությունների համար ստեղծված էր 278 ընտրական տեղամասեր, որտեղ ընգրկված էին 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին՝ քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

Եղիշե Արզումանյան
Նրա խոսքով՝ բոլոր թեկնածուներն ունեին վստահված անձեր, իսկ 334 հոգի էլ իրականացնում էր դիտորդական առաքելություն:
«Ընտրական հանձնաժողովները գերծանրաբեռնվածությամբ աշխատանք են իրականացրել՝ ձգտելով ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քվեարկությունն անցնի արդար և թափանցիկ:
Կայինբացթողումներ,սակայն ոչ տարածքային ընտրական, և ոչ էլ կենտրոնական ընտրական հանձանժողովներում այս պահի դրությամբ գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել:
100-ից ավել ահազանգեր ստացել է ԿԸՀ-ը, առավել շատ ահազանգեր ստացել են տարածքային ընտրական հանձնաժողովները՝ տեղամասերից: Բոլոր ահազանգերին տրվել է համապատասխան լուծումներ»,-ավելացրել է Ե. Արզումանյանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: