Հայերեն   English   Русский  

«Սիրելի ստեփանակերտցիներ, ընդունում եւ հարգում եմ ձեր ընտրությունը». Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու


Գրիգորի Սահակյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 197

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր էջում գրել է. «Ստեփանակերտում հաղթել է Դավիթ Սարգսյանը, երկրորդ տեղում է Գրիգորի Սահակյանը, երրորդում՝ Արեգ Ավագյանը, չորրորդում՝ Արմեն Հակոբյանը և վերջին տեղում Արայիկ Ավանեսյանը: Այս ընտրությունների հայտնությունը Գրիգորի Սահակյանն էր, մեր բանակի լավագույն հրամանատարներից մեկը, որը բանակից զորացրվեց ընտրություններին առաջադրվելուց անմիջապես առաջ և տեխնիկապես քիչ ժամանակ ունեցավ ընտրություններին պատրաստվելու համար: Կարծում եմ՝ նրա շանսերն ավելի բարձր կլինեին, եթե չկրկներ մեր զինվորականներին հատուկ քաղաքական սխալները: Ստեփանակերտում բնակչության գրեթե կեսը չի մասնակցել ընտրությանը, իսկ սա նշանակում է, որ մեծ ապատիա ու անվստահություն կա: Իսկ Գրիգորի Սահակյանի հաղթանակը հնարավոր կլիներ միայն մեծ մասնակցության դեպքում:

Ինչևէ, Ստեփանակերտում ունեինք ուժեղ մրցակցային ընտրություններ, ունենք նորընտիր քաղաքապետ և ավագանի: Այս պարագայում կարևոր է, որպեսզի ակտիվ աշխատող ավագանի ունենանք, քանզի քաղաքային իշխանության վերահսկողությունը կարևոր հարց է»:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: