Հայերեն   English   Русский  

Իրանը Պարսից ծոցում լցանավ է ձերբակալել


  
դիտումներ: 335

Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանը վառելիքի ապօրինի տեղափոխման կասկածանքով Պարսից ծոցում անձնակազմի 12 անդամներով լցանավ է ձերբակալել: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` ձերբակալված անձնակազմի անդամները Ֆիլիպինցիներն են:

Ավելի վաղ Իրանը ազատ էր արձակել Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում ՝ Հնդկաստանի հինգ, Լատվիայի և Ռուսաստանի մեկական քաղաքացիների:

Ռուսաստանի դեսպանատան տվյալներով` ազատ արձակվելուց հետո բոլոր յոթ քաղաքացիները ժամանել են Դուբայ:

Հուլիսի 19-ին Իրանը Միացյալ Թագավորության դրոշի ներքո Հորմուզի նեղուցում Stena Impero լցանավ էր ձերբակալել, որում անձնակազմի 23 անդամ, այդ թվում՝ երեք ռուս էր գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: