Հայերեն   English   Русский  

Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը


  
դիտումներ: 460

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո քիչ առաջ միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը:

Հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնը:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ»,- նշված է հայտարարությունում:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկպաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվումչնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներինհակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասըհամապատասխանում է Սահմանադրությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: