Հայերեն   English   Русский  

Իրանը պատրաստ է կուտակել օգտագործված ուրանը


  
դիտումներ: 294

Իրանը որոշում է կայացրել կուտակել օգտագործված ուրանը: Նման քայլը ձեռնարկվել է` միջուկային գործարքի հետ մի շարք պարտավորությունների կատարման մերժման հետ կապված: Այդ մասին հայտնել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է ուրանի հարստացման համար օգտագործել ժամանակակից ցենտրիֆուգներ:

Միևնույն ժամանակ, նա նշել է 20%-ով ուրանի հարստացման Իրանի հնարավորության մասին:

Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Թեհրանին չեղյալ հայտարարել ուրանի հարստացումը 3,6%-ից բարձրացնելու Իրանի որոշումը, ինչը խախտում է Համատեղ համապարփակ գործողությունների պլանի պայմանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: