Հայերեն   English   Русский  

​Արմեն Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը քննարկել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ


  
դիտումներ: 365

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։

Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: