Հայերեն   English   Русский  

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը 43-ի է հասել


  
դիտումներ: 277

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկն առնվազն 43 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով Բահամյան կղզիների վարչապետի ներկայացուցիչ Հուբերտ Մինիսին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուրբաթ օրը «Դորիան» փոթորկի պատճառով հաստատված զոհերի թիվը հասել է 43-ի, և ակնկալվում է, որ այդ թիվը զգալիորեն կաճի, քանի որ արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել Բահամյան կղզիների տուժած վայրերում», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհերի մասին: Փոթորկի պատճառով կղզիներում նաև ջրհեղեղ է տեղի ունեցել: Շատ տներ հեղեղվել են:

Նշվում է, որ «Դորիան» փոթորիկը տների տանիքներ է վնասել և ավտոմեքենաներ շրջել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: