Հայերեն   English   Русский  

Դանիլ Մեդվեդևն ու Ռաֆայել Նադալը կմրցեն US Open-ի եզրափակիչում


  
դիտումներ: 184

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում տեղի ունեցան կիսաեզրափակիչ խաղերը:

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ պայքարում 7:6, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում Նադալը 7:6, 6:4, 6:1 հաշվով հաղթեց իտալացի թենիսիստ Մատեո Բերետինիին 2 ժամ 39 րոպե տևած պայքարում:

Դանիլ Մեդվեդևը դարձավ առաջին ռուս թենիսիստը, որին հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս գալ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ:

Մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: