Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1188

Սեպտեմբերի 9-ին՝ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի tRaffik նոր մոնո ներկայացումը:

Սեպտեմբերի 10-ին՝ժամը 16:00-ին և 19:00-ին,Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Եկեք երգենք և պարենք Թալինի և ընկերների հետ 2019» համերգային ծրագիրը:

Սեպտեմբերի 12-ին՝ժամը 19:00-ին, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սեպտեմբերի 13-ին՝ժամը 19:00-ին, Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կհնչի Գյումրու «Սև Բերդ» ամրոցում՝ «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակում:

Սեպտեմբերի 14-ին՝ժամը 19:00-ին,Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը:

Սեպտեմբերի 15-ին՝ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ներսիկ Իսպիրյանի «երգի ճամփան» ազգային-հայրենասիրական մենահամերգը, որին կմասնակցի նաև սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: