Հայերեն   English   Русский  

Ազատոճայինները կմասնկացեն աշխարհի առաջնությանը


  
դիտումներ: 59

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ):
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: