Հայերեն   English   Русский  

​Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները


  
դիտումներ: 835

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում:

FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2020-2021 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները,ովքեր՝

  • ծնվել են 2002թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2005թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
  • սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում,
  • որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին, շ
  • գիտեն անգլերեն,
  • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:
  • 12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։

    Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:

    Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

    Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝

  • ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
  • 3×4 չափսի մեկ լուսանկար
  • Գրիչ
  • Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում:

    Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: 2019թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում`

    http://americancouncils.am/am/future-leaders-excha...

    Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

    Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա, 5-րդ հարկ





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: