Հայերեն   English   Русский  

Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…


Ռուբեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 169

Վերջին շրջանում Ն.Փաշինյանի ամբոխահաճո ելույթները (,,Արցախը Հայաստան է և` վերջ,,) և հասարակության մեջ ուրույն ,,քաղաքական,

ստորագրություն ունեցող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները անթաքույց հուշում են, որ գործող վարչապետը արդեն նախաձեռնում և անցնում է` ,,Կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա,, ծրագիր-կարգախոսի իրականացմանը:

Հիշում եք` ,,Կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա,, հայտնի լոզունգ-սպառնալիքը. սա նույնի առավել ցինիկ և հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ հոգեվիճակ-ծրագիր է և հանդիպումների տրամաբանությունն էլ հենց դա է հուշում:
Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչներին, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով` թե, իբր, թույլ չեք տա հների վերադարձը, վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով, աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:
Խորհուրդս` մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…

Հ.Գ. Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգու´յշ…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: