Հայերեն   English   Русский  

«Եվս մեկ քայլ դեպի աշուն». Արեւմտյան Սիբիրից եկող սառը հոսանքը Հայաստանում կբախվի տաք օդային հոսանքներին


Գագիկ Սուրենյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 393

Սեպտեմբերի 7-ից եւս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Հյուսիս-արեւելքից (Արեւմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արեւադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում եւ Արցախում նաեւ մառախուղ»,-նշել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: