Հայերեն   English   Русский  

Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Իտալիա խաղի հաշիվը 1-1 է


  
դիտումներ: 149

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:1 հաշվով ավարտվեց 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան - Իտալիա հանդիպման առաջին խաղակեսը:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո բացեց «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 28-րդ րոպեին «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին Էմերսոնի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կատարել է 5 հարված, որից 3-ը՝ մրցակցի դարպասին: Հայ ֆուտբոլիստները կատարել են 106 փոխանցում՝ 67 տոկոս ճշգրտությամբ: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 27:73 է՝ հօգուտ Իտալիայի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով. Արամ Հայրապետյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: