Հայերեն   English   Русский  

Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակ. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 103

Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնվորապես, գրել է. «Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ով կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերենով լույս է ընծայել հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 1890-1922 թթ ցեղասպանությանը։

Պատիվ ունեցա որպես նվեր հենց հեղինակից ստանալ անգնահատելի արժեք ունեցող հատորները։ Հուսով եմ, որ բոլորիս աջակցությամբ հնարավորինս շուտ լույս կտեսնեն մյուս 5 հատորները եւ մեր պետությունը կանի ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս լայն տարածում ստանան ողջ աշխարհում հանուն պատմական արդարության»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: