Հայերեն   English   Русский  

Հրդեհ Բերքանուշ գյուղում. կա տուժած


  
դիտումներ: 57

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Լալայան փողոցի տներից մեկի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել՝ 10:05-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր:

Տուժած Նունե Հ.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: