Հայերեն   English   Русский  

Պուտինը պատմել է Թրամփին արված առաջարկի մասին


  
դիտումներ: 116

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է հիպերձայնային զենք գնել Մոսկվայից: Համապատասխան հայտարարությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Օսակայում Միացյալ Նահանգների իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ժամանակակից զենքի հարցը, այդ թվում հիպերձայնային հրթիռային համակարգերի հարցը, և թե ինչպես է հնարավոր այդ զենքերը «ներառել» ընդհանուր համաձայնագրերում` «հաշվի առնելով, որ առայժմ աշխարհի ոչ մի երկիր, ներառյալ Միացյալ Նահանգները, նման զենք չունի»:

Պուտինը պատմել է, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ռուսաստանից նման զենք գնել:

«Ես ասացի Դոնալդին. «Ցանկանու՞մ ես, մենք ձեզ կվաճառենք»: Եվ այդ կերպ ամեն ինչ միանգամից կհավասարակշռենք: Սակայն նրանք ասում են, որ իրենք շուտով արտադրելու են: Դե, հավանաբար շուտով կարտադրեն: Բայց ինչու փող ծախսել, երբ մենք արդեն ծախսել ենք, կարող ենք դրանցից ինչ-որ բան ստանալ առանց մեր անվտանգությանը վնասելու», - հավելել է նա:

Ավելի վաղ Պենտագոնում խոսելով հիպերձայնային զենքեր ստանալու ժամկետի մասին` նշել էին, որ դա «մի քանի տարվա հարց է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: