Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Ջոնսոնի առաջարկը


  
դիտումներ: 156

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի` հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Ընտրությունների անցկացմանը կողմ քվեարկել 298 պատգամավոր, պահանջվող 434-ի փոխարեն, դեմ` 56-ը:

Դրանից հետո Ջոնսոնը հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը ընդդիմության առաջին առաջնորդն է, որը հրաժարվել է ընտրություններից: Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ Կորբինը վստահ չէ ընտրություններում իր հաղթանակով:

Նա նաև ակնարկել է, որ բրիտանական կառավարությունը նորից կփորձի առաջարկել արտահերթ ընտրություններ անցկացնել:

Ավելի վաղ Ջոնսոնը առաջարկել էր հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: