Հայերեն   English   Русский  

​Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը,ուղիղ


  
դիտումներ: 529

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մեկնարկել է Կառավարության հերթական նիստը:

Օրակարգում 37 հարց կա, որից 29-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի: Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է.

-«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 13 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը,

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: