Հայերեն   English   Русский  

Էրդողանը դժգոհ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացից


  
դիտումներ: 271

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է Սիրիայի հյուսիսում անվտանգութայն գոտի ստեղծելու գործընթացից։

Էրդողանն այս մասին հայտարարել է Անկարա այցելած Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցին, ասել է.

«Մենք անվտանգության գոտու վերաբերյալ առաջարկ ունենք, որի մասին խոսեց նաև Չեխիայի վարչապետը։ Այդ առաջարկը ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի օրակարգում էլ կար։ Թրամփի շրջանում էլ այդ անվտանգության գոտու վերաբերյալ առաջարկ արեցի։ Քննարկեցի եվրոպական այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան։ Սաուդյան Արաբիայի հետ էլ քննարկեցի։ Բոլորն ասացին, որ լավ նախագիծ է, սակայն, երբ գործը հասավ իրականացմանը, ցավոք նման աջակցություն չեղավ։ Այժմ անվտանգության գոտին նրանց օրակարգում է, իսկ երբ մենք ենք ասում՝ դե սկսենք, մարդ չենք գտնում։ Անվտանգության գոտու միայն անունը մնաց»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածները Սիրիայում։ Էրդողանը քննադատել է նաև Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները Իդլիբ նահանգում։

Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։

Առկա խնդիրները ավելի մանրամասն քննարկելու համար որոշում է կայացվել ստեղծել անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: