Հայերեն   English   Русский  

Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 178

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե պատգամավորները քվեարկեն սեպտեմբերի 4-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալու բանակցությունները կրկին հետաձգելու օգտին: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե պատգամավորները քվեարկեն վաղը բանակցությունները դադարեցնելու և բրեքսիթի ևս մեկ անիմաստ հետաձգման հասնելու համար, դա կլինի միակ հնարավորությունը այդ խնդիրը լուծելու համար», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ջոնսոնի խոսքերը:

Նա նշել է, որ չի ցանկանում անցկացնել այդ ընտրությունները:

Նշվում է, որ վարչապետը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ խորհրդարանականները, քվեարկության արդյունքների համաձայն, իրենց իրավունք են վերապահել դիտարկել բրեքսիթի հետաձգման մասին օրինագիծը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: