Հայերեն   English   Русский  

8 բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի առաջնությանը


  
դիտումներ: 97

Սեպետեմբերի 8-21-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի շուրջ 5000 հանդիսական տեղավորող Ekaterinburg EXPO arena մարզապալատում կկայանա մեծահասակների բռնցքամարտի աշխարհի առաջնոթյունը:

Օլիմպիական ութ`52, 57, 63, 69, 75, 81, 91, և +91կգ քաշային կարգերում ըստ ներկայացրած նախնական հայտերի խաղարկվող 32 մեդալները կվիճարկեն 87 երկրի շուրջ 450 բռնցքամարտիկներ: Մասնակից յուրաքանչյուր երկիր առավելագույն կարող է ներկայացնել 8 մարզիկ, որենք հանդես կգան 8 տարբեր քաշային կարգերում:
Աշխարհի առաջնությանը Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 8 մարզիկով:
Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ)
Էրիկ Պետրոսյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ),
Արման Դարչինյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային` +91 կգ Գուրգեն Հովհաննիսյանը:
ՀՀ հավաքական հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 5-ին:
Սեպտեմբերի 8 –ին տեղի կունենա մասնակիցների վիճակահանությունը: Նույն օրը կկայանա նաև ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Սեպտեմբերի 9-17-ը կանցկացվեն նախնական փուլերի հանդիպումները:
Սեպտեմբերի 18 –ին տեղի կունենան քառորդ եզրափակչի հանդիպումները: Օգոստոսի 20-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ սեպտեմբերի 21-ին` եզրափակիչ հանդիպումները:
Հավելենք նաև, որ AIBA- ն տեղեկացրել է,որ ո սեպտեմբերի 8-21-ը Եկատերբուրգում (Ռուսաստան) անցկացվելիք տղամարդկանց 2019թվականի աշխարհի առաջնությունում, Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր չեն խաղարկվելու:
Օգոստոսի 30-ին ՄՕԿ հաստատեց Տոկիոյի-2020-ի օլիմպիական 32-րդ խաղերի բռնցքամարտի մրցման մասնակցելու իրավունք տվող վարկանիշային մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: