Հայերեն   English   Русский  

ՍԴ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին բերման ենթարկվեց, մյուսը հրավիրվեց ոստիկանություն


  
դիտումներ: 101

Սահմանադրական դատարանի բակից ոստիկանությունը բերման է ենթակել 1 կնոջ, մյուսին հրավիրել են ոստիկանություն։ Ոստիկանները նշեցին, որ կնոջը բերման են ենթարկել ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ոստիկանության հրավիրված կինը, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, պատմեց, որ բերման ենթարկված կինը իր գլխին է հարվածել ջուր խմելիս. «Կռացա, որ ջուր խմեի, գլխիս խփեց»։

Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, ինչպես նաև դրսում, որտեղ առավոտից հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, իրավիճակը մի քանի անգամ լարվել է:

Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։

Իսկ ՍԴ բակում ակցիաներ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հանդես եկողները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: