Հայերեն   English   Русский  

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր


  
դիտումներ: 75

Սեպտեմբերի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Կողմերը մեկ անգամ եւս շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարեւորելով հայրենադարձության եւ սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը եւ հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը: Այս համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձեւավորման եւ կենսագործման ուղղությամբ, ինչպես նաեւ ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետեւողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» եւ հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագրերի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: