Հայերեն   English   Русский  

Չինաստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել


  
դիտումներ: 85

Չինաստանի Հուբեյ նահանգի տարրական դասարանների աշակերտների վրա 40-ամյա տեղի բնակչի հարձակման հետևանքով տաս երեխա է հոսպիտալացվել, որոնցից ութն արդյունքում մահացել են: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը, հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան ՝ սեպտեմբերի 3-ին:

Հարձակվողը կալանավորված է, նրա դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

Ապրիլի սկզբին Չինաստանի Հունան նահանգում տղամարդը դանակով հարձակվել էր տարրական դպրոցի աշակերտների վրա: Հարձակման արդյունքում մահացել էր երկու մարդ, ևս երկուսը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: