Հայերեն   English   Русский  

Ռոուհանին` ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մասին


  
դիտումներ: 93

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ երկկողմ բանակցություններ վարել Վաշինգթոնի հետ միջուկային գործարքի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է Իրանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, և ես նորից եմ կրկնում. մենք չենք գնա ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների: Եթե ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները, նրանք կարող են միանալ նախորդ 5 + 1 բանակցային ձևաչափին», - հայտարարել է Ռոուհանին խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ միջուկային համաձայնագրի որոշ կողմեր Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են բանակցությունների այդպիսի տարբերակ, սակայն Թեհրանը բացառում է այդ հնարավորությունը:

«ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսակցություններ անգամ չեն էլ կարող լինել», - ընդգծել է Ռոուհանին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո բարձրաձայնել էր Իրանին հրահրելու ԱՄՆ-ի բացահայտ փորձերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: