Հայերեն   English   Русский  

Դավիթ Խիթարյանը` ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


  
դիտումներ: 118

Դավիթ Խիթարյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:


Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրությունն էր:
Ռեկտորի թափուր պաշտոնի միակ թեկնածուն օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էր:
Նա միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Պաշտոնը թափուր էր Վահրամ Առաքելյանի հրաժարականից հետո։
Դավիթ Խիթարյանը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Երևանում:
1991-1996 թթ. աշխատել է խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոցում որպես մարզիչ:
1992-2005 թթ. Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ձյուդոյի տեսություն և մեթոդիկա առարկայի դադախոս, 1998-ին աշխատելէ օլիմպիական պատրաստության կենտրոնում, որպես ձյուդոյի մարզիչ, 1999-ին ազգային հավաքականների կենտրոնում, որպես մարզիչ: 1999-2006 թթ-ին եղել է սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մազադպրոցի մարզիչ: 2006 թվականին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն:
2004 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում որպես ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ:
Ունի ձյուդոյի սև գոտի 5-րդ դան որակավորում, ձյուդոյի միջազգային, ապա նաև օլիմպիական կարգի մրցավար է, Հայաստանի վաստակավոր մարզիչ:
Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: