Հայերեն   English   Русский  

Արցախահայության պայքարը հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է. Վանեցյան


  
դիտումներ: 63

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։

Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»,-ասված է ուղերձում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: