Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների այցն Արցախ


  
դիտումներ: 658

Սեպտեմբերի 1-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախ: Այցի առաջին կանգառը Դադիվանքի վանական համալիրն էր, որտեղ համաժողովի մասնակիցներին դիմավորեց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ դիվանագետները շրջայց կատարեցին Դադիվանքում և ծանոթացան վանական համալիրի պատմությանը:

Արցախ կատարած այցի շրջանակներում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները եղան Արցախի հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում, որտեղ շրջայց կատարելուց հետո ծանոթացան զինվորականների ծառայության պայմաններին և մարտական պատրաստակամության վիճակին:

Հրամանատարությանը ու ժամկետային զինծառայողներին ուղղված խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ առանց Արցախ այցելության թերի կլիներ այս օրերին անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքը:

«Ամեն անգամ, Արցախ այցելելով, մենք լրացուցիչ լիցքավորվում ենք և ավելի նվիրված աշխատում` հանուն Հայաստանի և Արցախի: Մաղթում եմ Ձեզ բարի ծառայություն և շնորհակալություն ընդունելության համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: