Հայերեն   English   Русский  

ՀՊՏՀ-ում դասադուլ է. ուսանողները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի վերադարձը


  
դիտումներ: 50

Այսօր՝ օգոստոսի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել: Նրանք պահանջում են բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքում վերանշանակել Ռուբեն Հայրապետյանին:

Ակցիայի մասնակից ուսանողների ձեռքին կան պաստառներ. «Վերականգնեք արդարությունը», «Հանուն որակյալ կրթության», «Գիտակից ուսանող», «ՀՊՏՀ-ն ռեկտոր ունի»: Նրանք վանկարկում են՝ «դասադուլ», «Հայրապետյան ռեկտոր»:

Ուսանողները հայտնեցին, որ ընդամենը 11 ժամում 250 ստորագրություն են հավաքել և հիմա էլ շարունակում են հավաքել՝ Հայրապետյանի վերադարձի համար:

«Ակնկալում ենք հանդիպում ոչ միայն նախարարի, այլ նաև վարչապետի հետ»,-ասացին նրանք: Ակցիայի մասնակիցներ թիվը մի քանի տասնյակի էր հասնում բուհի տարածքում:

Այստեղ ակցիան ավարտելուց հետո նրանք բողոքի երթով անցան Երևանի փողոցներով: Ուսանողները նշեցին, որ դիմել են քաղաքապետարանին և հայտնել, որ երթ պետք է կազմակերպեն դեպի նախարարություն:

Ավելի վաղ ուսանողները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր.

«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։

Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան:

Եվ որպես նշյալ խնդրի լուծմանն ուղղած կարևոր քայլ՝ ուսանողները հայտարարում են մեկնարկող ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, համալսարանում դասադուլ սկսելու մասին՝ կոչ անելով բուհի բոլոր ուսանողներին պաշտպանել որակյալ կրթության իրենց իրավունքը»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են ատենախոսությունն արտատպելու՝ գրագողություն կատարելու համար: Նշենք նաև, որ ուսանողները հայտարարել են, որ ռեկտորի ժամանակավոր նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ ևս արտագրված հատվածներ են հայտնաբերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: