Հայերեն   English   Русский  

Ֆիջիի ափերի մոտ 6,7 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել


  
դիտումներ: 61

Ֆիջիի հարավ-արևելքում` Օնո-ի-Լաու կղզու ափերի մոտ, 6,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` վկայակոչելով Նոր Զելանդիայի պետական սեյսմոլոգիական ծառայությանը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նուկունի գյուղից 100 կմ դեպի հյուսիս, որը գտնվում է կղզու հյուսիսային ափերի մոտ:

Տուժածների մասին տվյալները բացակայում են, իսկ ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել:

Հունվարի 27-ին Ֆիջիի ափերի մոտ 6.2 մագնիտուտով երկրաշարժ էր տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: