Հայերեն   English   Русский  

​Գյումրու քաղաքային աղբավայրում հայտնաբերվել է 1.5-2 տարեկան աղջիկ երեխայի դի


  
դիտումներ: 488

Օգոստոսի 31-ին, օրվա երկրորդ կեսին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Գյումրու քաղաքային աղբավայրում հայտնաբերվել է

երեխայի դի: Քննիչները դեպքի վայրում գտել են մոտ 1.5-2 տարեկան աղջիկ երեխայի դի: Ինչպես Անկախ-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեիտեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, երեխայի ձեռքերը եղել են սկոչ կապված վիճակում: Այժմ աշխատանքներ են կատարվում պարզելու երեխայի ինքնությունը, ինչպես նաև՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: