Հայերեն   English   Русский  

Թրամփը Մերկելի հրավերով Գերմանիա կմեկնի


  
դիտումներ: 630

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ԳԴՀ այցելել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես պատրաստվում եմ ավելի ուշ մեկնել Լեհաստան: Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լեհաստանի հետ: Եվ մենք կուղևորվենք այնտեղ: Անգելա Մերկելը ինձ հրավիրել է Գերմանիա այցելել: Ինչ-որ փուլում մենք այդ այցին կնախապատրաստվենք», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը:

Ամերիկացի առաջնորդը չի հայտնել այցի ժամկետի մասին:

Ավելի վաղ Թրամփը չեղյալ էր հայտարարել սեպտեմբերի 1-ին և 2-ին Վարշավա կատարվելիք իր այցը Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով:

Իր փոխարեն Սպիտակ տան ղեկավարը Լեհաստան ուղարկել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:

Նախագահի աշխատակազմը խոստացել է հնարավորինս շուտ կազմակերպել Թրամփի այցը Լեհաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: