Հայերեն   English   Русский  

28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը


  
դիտումներ: 666

Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում թիվ 28 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ավետիք Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mazda CX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Ղ., ծնված 1960 թ), այնուհետև արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:

Ուղևորներ Արարատ Դ.-ին (ծնված 1947 թ), Անահիտ Խ.-ին (ծնված 1958 թ.), Ալինա Մ.-ին (ծնված 1957 թ.) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպալացվել են «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: