Հայերեն   English   Русский  

Գյումրիում զանգվածաբար թունավորված քաղաքացիները դուրս են գրվել


  
դիտումներ: 281

Օգոստոսի 30-ի երեկոյան սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները մինչև առավոտ դուրս են գրվել:

Գիշերը հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 45 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում այժմ գտնվում է երեք մարդ, նրանցից մեկը երեխա է:
Հիշեցնենք, որ Գյումրու <Դվին> ռեստորանում օգոստոսի 30-ի երեկոյան բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողություն է վատացել, նրանք եղել են հարսանեկան խնջույքի մասնակիցներ: Շտապ օգնության մեքենաները չեն հասցրել նրանց տեղափոխել հիվանդանոց, մարդկանց իրենց մեքեններով տեղափոխել են նաև ոստիկանները:
Առաջին մի քանի հիվանդի տեղափոխումից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները դադարեցրել են հարսանեկան արարողությունը:
Հավելենք, որ հարսանիքի մասնակիցները տեղեկացրել են, խնջույքի ամբողջ սնունդը տրամադրել է ռեստորանը և տնային պայմաններում պատրաստված ոչինչ չի եղել սեղաններին:
Դեպքի մանրամասները պարզելու համար ոստիկանները, քննիչներն ու սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ աշխատանքներ են տանում, հարուցվել է նաև քրեական գործ:





Մեկնաբանություններ - 1

suzan     01.09.2019 groxn dzes tanı..mardavarı apreq elı anasunner..shat zxktvelu hamar joxovrdın eq kotorum ..de gnaceq ..el dzer restoran ov kmtnı
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: