Հայերեն   English   Русский  

Զելենսկին որոշել է Ավակովի ճակատագիրը


  
դիտումներ: 464

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորներին Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում աջակցել գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Ռոկսոլանա Պիդլոսայի խոսքով` քաղաքական ուժը, որը մեծամասնություն ունի Գերագույն ռադայում, կսատարի Ավակովի թեկնածությանը, քանի որ դա նախագահի որոշումն է:

Հիշեցնենք, որ հայրական կողմից հայկական ծագում ունեցող Արսեն Ավակովն Ուկրաինայի ուժային գերատեսչությունը ղեկավարում է 2014 թ.-ի փետրվարի 27-ից:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պատմել էր սկանդալային վեճի մասին, որը տեղի էր ունեցել 2015 թ. երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: